Հայաստանի շախմատի առաջնության 6-րդ տուրում Աննա Հայրապետյանը կխաղա Սիրանուշ Անդրիասյանի հետ

Հայաստանի շախմատի առաջնության 6-րդ տուրում Աննա Հայրապետյանը կխաղա Սիրանուշ Անդրիասյանի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի կանանց առաջնության 6-րդ տուրում կկայանան հերթական հինգ պարտիաները: Առաջնության առաջատար Աննա Հայրապետյանը կխաղա Սիրանուշ Անդրիասյանի հետ, Հասմիկ Համբարյանը` Նարիա Մովսիսյանի:

Նարինե Գասպարյանը կմրցի Լուսինե Կարապետյանի հետ, Մարիաննա Գասպարյանը` Եվգենիա Դոլուխանովայի, Դիանա Մնացականյանը` Արմինե Բաբայանի:

Հայաստանի չեմպիոնուհին իրավունք կստանա մասնակցել 2014-ի առաջնությանը, ինչպես նաև նաև այս տարվա Եվրոպայի առաջնությանը: Դրամական պարգևներ կստանան 1-4-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստուհիները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---