18 հուլիսի 2005 - 08:37 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՕԳՈՍՏՈՍԻ 22-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները ծրագրում են օգոստոսի 22-ին Մոսկվայում քննարկել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը եւ նախապատրաստել օգոստոսի 26-ին երկու երկրների նախագահների հանդիպումը Կազանում: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը: «Վարշավայում կայացած հանդիպումից հետո նախագահները արտաքին գործերի նախարարներին հանձնարարեցին համաձայնեցնել առանձին կոնկրետ մանրամասներ: Դա դյուրին չէ, ուստի այն հարցերը, որոնց շուրջ մենք չենք կարողանա համաձայնության հասնել, կներկայացվեն նախագահների դատին»,- նշել է նախարարը: «Ես համաձայնություն եմ տվել հանդիպման անցկացմանը, եւ այժմ սպասում եմ հայկական կողմի պատասխանին»,- ասել է նա: