18 հուլիսի 2005 - 09:21 AMT
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԱՐՏՈՆՅԱԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՌԱՎԵԼ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է, ՔԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՄ-ԻՆ
Գերմանիայի քրիստոնեասոցիալական միություն կուսակցության Եվրախորհրդարանի փոխնախագահ Ինգո Ֆրիդրիխը թուրք-գերմանական լրագրողական ակումբի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ վերջին շրջանում խիստ նվազել է Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցության հավանականությունը: Ֆրիդրիխն ասել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում որեւէ խնդիր չկա, սակայն, այդ հարցը պետք է բազմակողմանիորեն քննարկել եւ լավ կշռադատել: Նա նաեւ հավելել Է, որ Թուրքիայի համար անդամակցության փոխարեն արտոնյալ գործընկերության առաջարկն ավելի հավանական է: