Ըստ նախնական տվյալների, Ալիժիրում պատանդների թվում Հայաստանի քաղաքացիներ չեն եղել

Ըստ նախնական տվյալների, Ալիժիրում պատանդների թվում Հայաստանի քաղաքացիներ չեն եղել

PanARMENIAN.Net - Ըստ Ալժիրի ԱԳՆ-ից ստացված նախնական տեղեկությունների, երկրի հարավ-արևելքում նավթագազային օբյեկտում պատանդ վերցված օտարերկրացիների թվում Հայաստանի քաղաքացի չի եղել: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտնել Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:

Չորեքշաբթի առավոտյան «Ալ Քայիդայի» հետ կապ ունեցող մի քանի տասնյակ գրոհայիններ հարձակվել են նավթային ոլոտի աշխատակիցների բնակելի համալիրի վրա Ալժիրի հարավ-արևելքում: Ահաբեկիչները պատանդ են վերցրել 40 օտարերկրացիների ու տեղաբնակների:

Հինգշաբթի օրը Ալժիրի բանակն ավարտեց գրավված օբյեկտի ազատագրման գործողությունը: Հակաահաբեկչական գործողության զոհ դարձան 30 պատանդներ, այդ թվում 7 օտարերկրացի քաղաքացիներ:

Ավելի վաղ Ալժիրի հեռուստատեսությունը հայտնել էր, որ գործողության արդյունքում զոհվել է 4 օտարերկրացի՝ Բրիտանիայի երկու քաղաքացի և երկու ֆիլիպինցի: Ըստ նոր տվյալների, զոհերի թվում են նաև երկու ճապոնացի և ֆրանսիացի:

Ըստ նույն աղբոյւրի, Ալժիրի ուժային կառույցները ոչնչացրել են առնվազն 11 գրոհայինների, որոնց թվում կան եգիպտացի, թունիսցիներ, լիբիացիներ, Մալիի և Ֆրանսիայի քաղաքացիներ: Ալժիրի ներքին գործերի նախարար Դահու ուլդ Կաբլիան հայտարարել է, որ ահաբեկչական խմբավորումը երկիր է ներթափանցել Լիբիայից: Ավելի վաղ իրենք գրոհայինները հայտարարել էին, որ «Ալ Քայիդայի» անդամներ են ու եկել են Մալիի հյուսիսից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---