
2013 թվականին Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած Ժաուտիկովյան 9-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի թիմն արժանացել է 6 մեդալի՝ 3 արծաթե և 3 բրոնզե: Օլիմպիադային մասնակցել են 13 երկրի 39 թիմ՝ 350 մասնակցով: 2013 թվականի հայ դպրոցականների օլիմպիական հաղթանակների մեկնարկը տվել են ֆիզմաթ դպրոցի սաները:Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: