Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավի պատասխանատուն հենց ինքն է լինելու

Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավի պատասխանատուն հենց ինքն է լինելու

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավը կսկսի հունվարի 21-ին, ժամը 12:00-ին, Ազատության հրապարակից: «Մենք պետք է ունենանք շատ շարժունակ, նախաձեռնող քարոզարշավ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա հայտարարեց, որ իրենց նախընտրական շտաբը ձևական, ուղղահայաց կառուցվածք չի ունենալու, ինչպես շատերի մոտ է: Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի` կարևոր չէ` կլինի շտաբի պետ, թե` համակարգող, շտաբի ընդհանրական, գաղափարական պետն ինքն է լինելու, նաև քարոզարշավի պատասխանատուն: Այսօր նիստ է նախատեսված, իսկ արդեն կիրակի օրը` շտաբի պաշտոնական բացմանը, կհայտարարեն, թե ով է լինելու շտաբի պետը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---