Աֆղանստանում ԱՄՆ ավիաբազայում շենքի տանիքի փլուզման հետևանքով մահացել է 3 մարդ

Աֆղանստանում ԱՄՆ ավիաբազայում շենքի տանիքի փլուզման հետևանքով մահացել է 3 մարդ

PanARMENIAN.Net - Աֆղանստանի Պարվան նահանգի Բահրամ գավառում ԱՄՆ ավիաբազայում պայմանագրով աշխատող երեք աֆղանցիներ մահացել են, ևս 10 հոգի վիրավորվել է շենքերի տանիքներից մեկի փլուզման հետևանքով, ուրբաթ օրը հաղորդել է Պաժվակ գործակալությունը:

Միջադեպի ականատեսների խոսքով, մետաղյա շինության տանիքը փլվել է ձյան ծանրության տակ, և աֆղանցիները մնացել են փլատակների տակ:

Արտասահմանյան զինծառայողները փլատակաների տակից հանել են տուժածներին և տեղափոխել նրանց ռազմական հոսպիտալ, որտեղ երեք հոգի մահացել է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---