18 հունվարի 2013 - 17:31 AMT
Հայաստանը կզարգացնի միջազգային համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում

Գերմանիայի Դաշնության մայրաքաղաք Բեռլինում գտնվող Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային համաժողովի նիստերին, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Նիստի մասնակիցներն անդրադարձել են զարգացող երկրների մանր գյուղացիական տնտեսություններին ներդրումներով ապահովելու գործում գյուղատնտեսական կոոպերատիվների դերին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում ներդրումների նոր հնարավորությունների և մոտեցումների անհրաժեշտության հարցերին։

Քննարկումներին մասնակցելուց հետո ՀՀ գյուղատնտեսության նախարարը հյուրընկալվել է Գերմանիայի Դաշնությունում ՀՀ դեսպանատանը, հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Կայացաել են նաև երկկողմ հանդիպումներ Բեռլինում գտնվող Ռուսաստանի Դաշնության, Իսրայելի, Լիտվիայի, Էստոնիայի և Վրաստանի գյուղատնտեսության նախարարների հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գյուղատնտեսության միջպետական հարաբերությունների զարգացման և գյուղատնտեսության ոլորտում համագործակցելու հարցեր:

Օրվա երկրորդ հատվածում ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գլխավոր տնօրեն Խոսե Գրացիանո Դա Սիլվայի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարը շնորհակալություն է հայտնել Դա Սիլվային` ՀՀ-ում գյուղատնտեսական արտադրողականության բարձրացման և պարենային անվտանգության ապահովման գործում հետևողական աջակցության համար:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպելու է նաև Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության պարենի, գյուղատնտեսության և սպառողների պաշտպանության նախարար Իլզե Այգների հետ: