18 հունվարի 2013 - 18:19 AMT
ՀՀ ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ

Հունվարի 14-18-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 79,473,005 ԱՄՆ դոլար 406.62 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 85,364,942 ԱՄՆ դոլար 407.76 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 5,150,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 406.15 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել 1,940,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 405.97 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: