18 հունվարի 2013 - 20:50 AMT
Էդուարդ Շարմազանովը` Րաֆֆի Հովհաննիսյանի բանավեճի հրավերի մասին. Այդ հարցը դեռ չենք քննարկել

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհան¬նիս¬յանի արտահայտած մտքերին: Վերջինիս բանավեճի հրավերի մասին հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Հունվարի 21-ից մենք սկսում ենք մեր քարոզարշավը: Նախագահի մեր թեկնածուն և նրան սատարողները լինելու են բոլոր մարզերում և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին են հասցնելու «Դեպի ապահով Հայաստան» ծրագրի հիմնական գաղափարախոսությունը: Շատ հագեցած օրակարգ է նախատեսված բոլորիս համար: Դեռևս չենք քննարկել մեր թեկնածուի և նրան սատարողների կողմից մամլո ասուլիսների, տարբեր ձևաչափերի քննար¬կումների և բանավեճերի մասնակցելու հարցերը: Ըստ անհրաժեշտության որոշումներ կկայացվեն արդեն ընտրարշավի ընթացքում՝ կախված ընտրողին մեր մոտեցումները և այլոց թեզերի համեմատ դրանց տարբերությունները հասցնելու անհրաժեշ¬տությունից»:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաև կազմակերպչական հանդիպումների ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա թիմին ոստիկանների ու ազգային անվտանգության ներկայացուցիչների ուղեկ¬ցության մասին հայտարարությանը. «Այստեղ, կներեք, բայց ստիպված եմ արձանագրել, որ հարգարժան քաղաքական գործիչը կարծես դետեկտիվ ֆիլմերի տրա¬մադրության տակ է մնացել. արտահայտած միտքը կատարյալ նոնսենս է և ար¬ժանի չէ մեկնաբանման»: