«Ժողովուրդ». Իշխանությունները Սյունիքի մարզի արոտավայրերը վարձով կտրամադրեն Իրանի՞ն

«Ժողովուրդ». Իշխանությունները Սյունիքի մարզի արոտավայրերը վարձով կտրամադրեն Իրանի՞ն

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»-ը գրում է. «Հայ-իրանական տնտեսական համագործակցության համատեքստում իշխանությունները պատրաստվում են Սյունիքի մարզի արոտավայրերը վարձակալությամբ տրամադրել Իրանին: Ավելին, ըստ իրանական լրատվամիջոցների` հունվաիի 16-ին Թավրիզում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ու Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Ալիռեզա Բեիգիի կողմից արդեն ստորագրվել է այդ կապակցությամբ ինչ-որ հուշագիր: Սակայն ՀՀ իշխանությունները փորձում են փաստը գաղտնի պահել: Սա ուշագրավ է այն առումով, որ ընդամենը նոյեմբերին նույն Իրանը դադարեցրել էր մոտ 52 անուն տարատեսակ ապրանքների ներկրոլմը Հայաստան, ընդ որում առանց որևէ բացատրության: ՀՀ կառավարությունն էլ ԱԳՆ-ին հանձնարարել էր բանակցություններ վարել ու լուծել խնդիրը: ԱԳՆ-ն մինչ օրս չի հրապարակել իր վարած բանակցությունների արդյունքները, թեև եթե դրանք դրական լինեին, ապա վաղուց կհայտարարվեր «ձեռքբերումների» մասին: Փաստորեն, իրեն Նժդեհի հետևորդ համարող Սերժ Սարգսյանի իշխանությունը, Հայաստանի հողերը` սկսած Լեռնահայաստանից, առայժմ վարձակալությամբ մի կողմից` ռուսներին, մի կողմից` իրանցիներին, մի կողմից` Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգին տալով, փորձում է իր համար լեգիտիմություն կորզել: Առաջ` դեպի ապահով Հայաստան»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---