Հոսպիտալում զինծառայող է մահացել

Հոսպիտալում զինծառայող է մահացել

PanARMENIAN.Net - Երեկ ժամը 20:55-ին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է 13.01.2013թ-ից ԿԿԶՀ-ում բուժման մեջ գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Գագիկի Հակոբյանը /ծնված 1994թ., 2012-2 զորակոչ/: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: «ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Արտյոմ Գագիկի Հակոբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասված է հաղորդագրության մեջ::

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---