19 հուլիսի 2005 - 08:44 AMT
ԱՄՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ «ԱՐՏԱՀԱՆՈՂ» ՉԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը հայտարարել է, որ իր երկրի հարաբերությունները Հայաստանի ներկայիս ղեկավարության հետ «բնութագրվում են վստահության եւ փոխադարձ աջակցության աճող մակարդակով»: Մեկնաբանելով շահարկումներն այն մասին, որ ԱՄՆ շահագրգռված են նախկին խորհրդային հանրապետություններից հեղափոխություններն Հայաստան «արտահանելու» մեջ, Ջոն Էվանսը նշել է` «ԱՄՆ չեն զբաղվում նախկին խորհրդային հանրապետություններ կամ նրանցից մեկից մյուսը հեղափոխություն արտահանելով: Մենք պաշտպանում ենք ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը եւ ազատ եւ արդար կանոնավոր ընտրությունների անցկացումը` որպես ընդունված ճանապարհ այդ ինստիտուտների առաջնորդներին փոփոխելու համար: Մենք չունենք ֆավորիտներ թեկնածուների շարքերում եւ աշխատելու ենք ցանկացած առաջնորդի հետ, ով իշխանության կգա ազատ եւ արդար ընտրությունների ճանապարհով», տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը: