Հայաստանի կազակները կայանալիք նախագահական ընտրություններին կսատարեն Սերժ Սարգսյանին

Հայաստանի կազակները կայանալիք նախագահական ընտրություններին կսատարեն Սերժ Սարգսյանին

PanARMENIAN.Net - «Հայ-կազակական բարեկամության և համագործակցության միջազգային միավորումը» հունվարի 19-ին հայտարարությամբ է հանդես եկել` հայտարարելով, որ փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում կազմակերպության անդամները կաջակցեն գործող նախագահ Սերժ Սարգսյանին: «Հաշվի առնելով ՀՀ-ում առկա խնդիրները, մարտահրավերները, այդ թվում` սահմանադրական կարգի և օրինականության պահպանման, ամրապնդման հարցը, ինչպես նաև ՀՀ և ԼՂՀ անվտանգության ամրապնդման համար փորձառու ղեկավար ունենալու անհրաժեշտությունը, միավորումը որոշում է կայացրել պաշտպանել գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը»,-Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կազակական զորքերի գեներալ-լեյտենանտ Սարգիս Աղաբեկյանը»:

Որպես նման որոշման փաստեր գեներալ-գնդապետը նշել է այն, որ վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանը հնարավորություն է ստացել զարգանալ խաղաղ պայմաններում, ինչը նաև նախադրյալ է տնտեսական աճի համար: Աղաբեկյանի խոսքով, միավորման անդամները, լինելով մարտիկներ, միշտ պատրաստ կլինեն պաշտպանելու Հայաստանը:

Միաժամանակ նա կոչ է արել միավորման բոլոր անդամներին և Հայաստանի քաղաքացիներին կատարել իրենց պարտականությունը և ակտիվ լինել կայանալիք նախագահական ընտրություններում: Ավելին, Սարգիս Աղաբեկյանը արժանի է համարում ՀՀ նախագահի պաշտոնի համար պայքարող նաև մյուս թեկնածուներին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---