Սերժ Սարգսյանը մասնակցել է ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի նիստին

Սերժ Սարգսյանը մասնակցել է ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի նիստին

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է հունվարի 18-21-ը Ծաղկաձորում անցկացվող Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահական խորհրդի նիստին: Նիստին մասնակցել են Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը, ՖԻԴԵ-ի 23 անդամներ և աշխարհի մոտ 20 երկրների շախմատային ֆեդերացիաների ներկայացուցիչներ: Սերժ Սարգսյանը նիստում հանդես է եկել ողջույնի խոսքով, որում նշել է, որ Հայաստանը արդեն տարիներ շարունակ աշխարհին ներկայանում է շախմատի հանդեպ իր մեծ սիրով ու նվիրումով: «Շախմատի համաշխարհային օլիմպիադաներում և աշխարհի առաջնությունում Հայաստանին հաղթանակ պարգևած մեր թիմը բաղկացած է մեր երկրի իսկական աստղերից: Հայաստանում ֆուտբոլիստները ևս փորձում են իրենց համբավով հավասարվել շախմատիստներին: Մեր շախմատիստները օրինակ են ծառայում մեր երեխաներին, ովքեր այս իմաստուն խաղի հիմունքներին ծանոթանում են հանրակրթական դպրոցներում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախագահն արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել ՖԻԴԵ-ին, Կիրսան Իլյումժինովին և նախագահական խորհրդի բոլոր անդամներին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---