19 հուլիսի 2005 - 09:12 AMT
«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՆՈՐ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«ԱրմենՏել» հեռախոսային ընկերությունը հայտարարել է բջջային ցանցի կորպորատիվ բաժանորդների համար նոր սակագների կիրառման մասին: Այս մասին ,.amե PanARMENIAN.Net խմբագրությանը տեղեկացրել են «ԱրմենՏել» ընկերության մամուլի ծառայությունում: «Կորպորատիվ» սակագնային ծրագիրը նախատեսում է համագործակցություն իրավական անձանց հետ, որոնք տիրում են «Sim-card» պայմանագրային փաթեթների հինգ եւ ավելի հեռախոսային գծերի: Նոր սակագնային ծրագրի համաձայն` կորպորատիվ ցանցում մեկ րոպե տեւող խոսակցությունը կարժենա 27 դրամ, զանգը «ԱրմենՏելի» ընդհանուր GSM ցանց` 35 դրամ, զանգը Viva Cell ցանց` 35 դրամ, ֆիքսած հեռախոսային ցանց` 35 դրամ, SMS` 16 դրամ: Տվյալ սակագնային ծրագրի համար կանխավճարը կկազմի 18 հազար դրամ, Sim-card-ի ակտիվացումը որոշ ծառայությունների ակտիվացմամբ` 2400 դրամ, ռոումինգային ծառայությունների միացումը` 99 հազար դրամ: Գները նշված են առանց հաշվի առնելու ԱԱՀ-ն: