ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ-ի պատվիրակությունը Րաֆֆի Հովհաննիսյանից խնդրել է նախագահին ուղարկած նամակը

ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ-ի պատվիրակությունը Րաֆֆի Հովհաննիսյանից խնդրել է նախագահին ուղարկած նամակը

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում դիտորդական առաքելությամբ գտնվող ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ պատվիրակության ներկայացուցիչներին՝ առաքելության ղեկավար, դեսպան Հեյիդի Թագլիավինիի գլխավորությամբ: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից:

Հովհաննիսյանն ու Թանգլիավինին քննարկել են առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքին վերաբերող հարցեր: Դիտորդական առաքելության ներկայացուցիչների խնդրանքով նրանց տրամադրվել է Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ավելի վաղ ՀՀ գործող նախագահ և նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին ուղարկված նամակը, որում 15 կետերի շրջանակում առաջարկվում էին հստակ քայլեր՝ վերջին 20 տարում առաջին ազատ, արդար և օրինական ընտրությունների անցկացման համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---