Բակո Սահակյան. Արցախի գյուղատնտեսության համար կարևոր են պիլոտային ծրագրերը

Բակո Սահակյան. Արցախի գյուղատնտեսության համար կարևոր են պիլոտային ծրագրերը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է քաղաք Հադրութ, որտեղ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված շրջանում գյուղատնտեսության զարգացմանը:

Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ բնագավառի դինամիկ զարգացման համար Հադրութում առկա են բոլոր նախադրյալները` բնակլիմայական, պատմական և սոցիալ-տնտեսական:

Ըստ երկրի ղեկավարի` գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի իրականացման ժամանակ հատուկ ուշադրություն պետք է դարձնել պիլոտային նախագծերի իրականացմանը, որոնք կբացահայտեն ծրագրերի բացասական և դրական կողմերը, ինչպես նաև հնարավորություն կտան ընդլայնել այդ ծրագրերի շրջանակները` հաշվի առնելով արձանագրված արդյունքները:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, շրջվարչակազմի ստորաբաժանումների և համայնքների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---