Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր լեռնանցքներն ու ավտոճանապարհները բաց են

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր լեռնանցքներն ու ավտոճանապարհները բաց են

PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին՝ ժամը 18. 00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Կատարված աշխատանքների արդյունքում բացվել է Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Դիլիջանի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր լեռնանցքներն ու ավտոճանապարհները բաց են: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Տրանսպորտի և կապի նախարարությունից:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրասնպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---