Կայացել է Բարաք Օբամայի երդման արարողությունը

Կայացել է Բարաք Օբամայի երդման արարողությունը

PanARMENIAN.Net - Սպիտակ տանը կայացավ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երդման արարողությունը, հունվարի 20-ին հայտնում է Reuters գործակալությունը: Արարողությանը ներկա էին միայն նախագահի ընտանիքի անդամները: Օբամայի երդումն ընդունեց երկրի Գերագույն դատարանի ղեկավար Ջոն Ռոբերթսը:

Երդմնակալության արարողության հիմնական միջոցառումները կանցկացվեն հունվարի 21-ին: Օբաման կկրկնի երդումն ու խոսքով հանդես կգա տասնյակ հազարավոր ԱՄՆ քաղաքացիների առջև:

Հիշեցնենք, որ հանդիսավոր արարողությանը ԱՄՆ հիմնը կկատարի երգչուհի Բեյոնսեն:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---