21 հունվարի 2013 - 10:05 AMT
Սիրիական զորքերը հետապնդում են գրոհայիններին Դամասկոսի ծայրամասերում

Սիրիական զորքերը հետապնդում են զինված ծայրահեղականներին Դամասկոսի ծայրամասերում: Քադամից, Ջուբարից, Քաբունից և Բերզիից ստացվում են տեղեկություններ, որտեղ կրկին թափանացել են գրոհայինները: Ինչպես հաղորդել է «Ալ Վաթան» լրատվական ծառայությունը, հրթիռային հարձակման արդյունքում սպանվել է ծայրահեղական խմբավորումների մեկի պարագլուխը, որը կրել է «Աբու Ալի ալ Ջանանի» մականունը:

Ըստ ստացված տեղեկությունների, իշխանության անցումային մարմինը գլխավորելու շանսեր ունի նախկին վարչապետ Ռիադ Հիջաբը, ով կես տարի առաջ Դամասկոսից փախել է Հորդանան: