21 հունվարի 2013 - 10:48 AMT
Մահապարտ ահաբեկիչները պայթյունների շարք են կազմակերպել Աֆղանստանում

Հունվարի 21-ին վաղ առավոտյան պայթյունների շարք է տեղի ունեցել Աֆղանստանի մայրաքաղաքում: Զինված մահապարտ ահաբեկիչների խումբը հարձակվել է ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության շենքի վրա: Շենքում մարտ է ընթանում:

Ստացված տեղեկությունների համաձայն, երկու մահապարտներ գործողության մեջ են դրել «շահիդների գոտիները» և մահացել:

Քաբուլի ոստիկանության շարքում կորուստների մասին ստույգ տվյալներ չկան, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: