Աննա Հայրապետյանը գլխավորում է Հայաստանի շախմատի կանանց առաջնությունը

Աննա Հայրապետյանը գլխավորում է Հայաստանի շախմատի կանանց առաջնությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի կանանց առաջնության 8-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է Աննա Հայրապետյանը: Նա հաղթել է Նարինե Գասպարյանին, ով 5.5 միավորով 2-րդ տեղում է: Նույնքան միավոր ունի Արմինե Բաբայանը, ով 3-րդ տեղում է: Շախմատիստուհին պարտության է մատնել Եվգենիա Դոլուխանովային:

8-րդ տուրում Սիրանուշ Անդրիասյանը հաղթել է Հասմիկ Ղամբարյանին, Մարիաննա Գասպարյանը` Նաիրա Մովսիսյանին, Դիանա Մնացականյանը զիջել է Լուսինե Կարապետյանին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---