21 հունվարի 2013 - 11:17 AMT
Յուրա Մովսիսյան. Ես ուրախ եմ, որ «Սպարտակում» կա ուժեղ մրցակացություն, դա ինձ ավելի ուժեղ ֆուտբոլիստ կդարձնի

«Սպարտակի» նոր հարձակվող Յուրա Մովսիսյանը բացատրել է, թե ինչու է ընտրություն կատարել հօգուտ Մոսկվայի ակումբի:

«Իմ տեղափոխվելը «Սպարտակ» կապված չէ ֆինանսների հետ: Ինձ «Կրասնոդարում» լավ էին վճարում: Բանն այն է, որ ես ցանկանում էի տեղափոխվել ավելի ուժեղ ակումբ` Չեմպիոնների լիգայում կամ գոնե Եվրոպայի լիգայում հանդես գալու համար»,- Մովսիսյանի խոսքերը հաղորդում է sports.ru-ն:

Մովսիսյանը նշել է, որ եթե ինքը ցանկանար մնալ «Կրասնոդարում», բոլոր ֆինանսական հարցերը կլուծվեին, բայց նա ցանկանում էր հանդես գալ ավելի ուժեղ ակումբում. «Հնարավոր է, այսօր թիմը դժվար օրեր է ապրում, բայց պետք է հաշվի առնել, որ տվյալ պահին «Սպարտակը» իր երկրպագուների թվով և վիճակագրական տվյալներով Ռուսաստանում և ԱՊՀ-ում ամենասիրված թիմն է: Այստեղ ուժեղ մրցակցություն կա և ինձ համար այստեղ շատ բարդ կլինի: Ես միայն ուրախ եմ նրա համար, որ իմ նոր թիմում կա այսպիսի ուժեղ մրցակցություն: Դա ինձ ավելի ուժեղ ֆուտբոլիստ կդարձնի»:

Մովսիսյանը նշել է, որ Մոսկվայում բարդ է ապրել խցանումների և եղանակի պատճատով, բայց հաշվի առնելով այն, որ նա խաղում է «Սպարտակում», այդ ամենին հետ կարող է հաշտվել: