ԵԱՀԿ ՄԽ-Ն ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԻՐ ԱՅՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ20 հուլիսի 2005 - 08:12 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դրական են գնահատում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան իր այցի արդյունքները: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Յուրի Մերզլյակովը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջան` Բաքու, Ստեփանակերտ եւ Երեւան այցի ընթացքում «տեղի են ունեցել շատ օգտակար հանդիպումներ, կարգավորման հարցերի խորացված քննարկումներ, այդ թվում եւ բարձր մակարդակի»: Մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը օգոտոսի 23-ին Մոսկվայում եւ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը Կազանում, ՄԽ համանախագահները, հավանաբար, կհանդիպեն, ընդ որում գուցե եւ ոչ լրիվ կազմով: Յու.Մերզլյակովը բացատրել է դա արձակուրդների ժամանակաշրջանով եւ միեւնույն ժամանակ ավելացրել է, որ միջնորդները նախատեսում են առաջիկա հանդիպումների նախապատրաստական աշխատանքներ տանել էլեկտրոնային փոստի օգնությամբ: Դիվանագետը հաղորդել է, որ մինչ ԱԳՆ ղեկավարների մոսկովյան հանդիպումը այլ հանդիպումներ կողմերի մասնակցությամբ չեն նախատեսվում: «Սակայն ես չեմ բացառում, որ եթե կողմերը ունենան նման հանդիպման անհրաժեշտություն, ապա նրանք կարող են որոշել դա եւ խնդրել նման հանդիպման մասին»,-ավելացրել է նա: Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով խաղաղ պայմանագրի նախապատրաստաման հնարավորության եւ ժամկետների մասին` Յու.Մերզլյակովը ասել է.«Լուրջ չէ, երեւի, խոսելը մեկ ամսավա ընթացքում համաձայնության մասին, քանի որ դա մեկ ամսվա աշխատանք չէ, ընդ որում պատվիրակությունների ընդլայնված կազմով: Իսկ եթե կողմերը ցանկանան հանդես գալ համատեղ հայտարարությամբ կամ հռչակագրով, դա կարելի է քննարկել: Սակայն դեռեւս այդ մասին, որքանով ես հասկանում եմ, խոսք չկա»: Նրա խոսքերով, հայտարարության կամ հռչակագրի ընդունումը կամ չընդունումը Կազանում կայանալիք հանդիպման արդյունքում կախված է միայն հակամարտության կողմերից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |