2012թ. Habitat for Humanity Armenia հիմնադրամն աջակցել է 1.451 ընտանիքի

2012թ. Habitat for Humanity Armenia հիմնադրամն աջակցել է 1.451 ընտանիքի

PanARMENIAN.Net - Habitat for Humanity Armenia հիմնադրամը շինարարության և վերանորոգման աշխատանքների միջոցով 2012թ. Հայաստանում աջակցել է 1.451 ընտանիքի՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշն ավելի քան 1.225-ով: Հիմնադրամը ևս 283 ընտանիքի տրամադրել է շինարարության կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկական օժանդակություն և խորհրդատվություն, ինչպես նաև այդ ոլորտի վերաբերյալ ֆինանսական դասընթացներ: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են հիմնադրամի գրասենյակից:

Ներկայումս Habitat for Humanity Armenia-ն իրականացնում է հետևյալ ծրագրերը. Հույս՝ կանանց կողմից ղեկավարվող ընտանիքների համար, բազմաբնակարան շենքերի ընդհանուր տարածքների վերանորոգում, բնակարանաշինության միկրոֆինանսավորում՝ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար և միաժամանակ տրամադրում է բնակարանային խնդիրների վերաբերյալ օժանդակության ծառայություն: Այս բոլոր ծրագրերն իրականացվում են սերտ համագործակցելով միկրոֆինանսավորում տրամադրող գործընկերների՝ «Կամուրջ» ՈՒՎԿ-ի, Ինեկոբանկի, «Նոր Հորիզոն» ՈՒՎԿ-ի և «ԷԿԼՕՖ» ՈՒՎԿ-ի հետ:

«Հիմնադրամը վերջին 12 տարվա ընթացքում աջակցել է 2,500 ընտանիքի: 2013թ. ծրագրում է օժանդակել շուրջ 1.500 ընտանիքի՝ իր ֆինանսական գործընկերների հետ համագործակցության և բնակարանային ծրագրերի շրջանակն ընդլայնելու միջոցով», - նշել է Habitat for Humanity Armenia-ի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանը:

Habitat for Humanity Armenia-ն Habitat for Humanity International կազմակերպության ազգային գրասենյակն է Հայաստանում: Այն, ըստ հիմնադրամի տածարած տեղեկության, շահույթ չհետապնդող քրիստոնեական կազմակերպություն է: Գործունեությունը Հայաստանում մեկնարկել է 2000 թվականին և արդեն իսկ աջակցել է ավելի քան 2.500 ընտանիքի՝ վերանորոգման և վերակառուցման աշխատանքների, ինչպես նաև բնակարանաշինության միկրոֆինանսավորման ծառայություններ մատուցելու միջոցով ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---