ՎՐԱՍՏԱՆԻ, ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԷՐԶՐՈՒՄ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

PanARMENIAN.Net - Մոտ օրերս նախատեսվում է Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի շինարարության հարցերի քննարկման նպատակով: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն` նշելով, որ հանդիպման մանրամասները կճշտվեն այսօր երեկոյան: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, միջկառավարական պայմանագրով, ադրբեջանական «Շահ-Դենիզ» հանքավայրից բնական գազը Թուրքիա պետք է հասնի 2005թ. սկզբին: Առաջին փուլում Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղով տարեկան պետք է փոխադրվի 2 մլրդ խորանարդ մետր գազ, իսկ 2008թ-ից այդ ցուցանիշը կհասնի մինչեւ 6,6 մլրդ:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---