ԱՄՀ նախկին ղեկավարը 1,5 մլն դոլար է վճարել նյույորքյան հյուրանոցի սպասուհուն

ԱՄՀ նախկին ղեկավարը 1,5 մլն դոլար է վճարել նյույորքյան հյուրանոցի սպասուհուն

PanARMENIAN.Net - ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոսս-Կանը 1,5 մլն դոլար է վճարել նյույորքյան հյուրանոցի սպասուհուն, հաղորդում է Russia Today-ը՝ հղելով Sunday պարբերականին:

Ինչպես հաղորդվում է, Նաֆիսսաթու Դիալլոն գումարը ստացել է Սթրոսս-Կանի դեմ քաղաքացիական հայցի արտադատական կարգավորման ընթացքում:

Սպասուհին փոխհատուցում է ստացել նաև The New York Post պարբերականից, որը պնդում էր, որ կինը որպես մարմնավաճառ է աշխատել:

Պատահարի արդյունում Սթրոսս-Կանը ստիպված էր հրաժարվել իր պաշտոնից, և մեկընդմիշտ մոռանալ Ֆրանսիայի նախագահ դառնալու ցանկության մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---