Տիգրան Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ Հայաստանի չեմպիոն

Տիգրան Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ Հայաստանի չեմպիոն

PanARMENIAN.Net - Երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի տղամարդկանց շախմատի չեմպիոնի կոչումը նվաճեց գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը: Վերջին 9-րդ տուրում Պետրոսյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Ավետիք Գրիգորյանի հետ: Հաղթանակի դեպքում Գրիգորյանը կարող էր ինքը նվաճել չեմպիոնական կոչումը, սակայն Պետրոսյանը կարողացավ հավասարեցնել խաղն ու այն ավարտել ոչ-ոքիով:

Պետրոսյանը վաստակեց 7 միավոր և այս առաջնությունում, չկրելով ոչ մի պարտություն, դարձավ առաջնության հաղթող: Գրոսմայստերը կստանա 1 մլն դրամ և տեղ կգրավի Հայաստանի հավաքականի կազմում:

Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի խաղաց Սամվել Տեր-Սահակյանի հետ և Գրիգորյանի հետ կիսեց երկրորդից-երրորդ տեղերը: Մյուս պարտիաներում Տիգրան Քոթանջյանը հաղթեց Հրանտ Մելքումյանին, Արման Փաշիկյանը՝ Ռոբերտ Աղասարյանին, իսկ Հովիկ Հայրապետյանը ոչ-ոքի խաղաց Զավեն Անդրիասյանի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---