ՀՈՒՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՐԻԱՐՔԸ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՆ «ԵՄ-ԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԻՑ ԿՏՐԵԼՈՒ» ՄԵՋ

PanARMENIAN.Net - Հունական ուղղափառ եկեղեցու պատրիարք Քրիստոդուլոսը ելույթ է ունեցել Հունաստանի խորհրդարանականների եւ քաղաքական գործիչների առջեւ զեկույցով` «Թուրքիան կանգնած է Եվրամիության շեմին: Թուրքիան իսլամական դեմքով, Եվրոպան դիմակով»: Նշելով, որ «թուրքական ցունամին ավիրում է ամեն ինչ», պատրիարքը ներկայացրել է իր մոտեցումները թուրք-հունական մերձեցման հարցի վերաբերյալ եւ փաստարկներ է բերել Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության դեմ: Զեկույցում խիստ քննադատվել է Հունաստանի կառավարության քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ, ինչպես նաեւ մեղադրվել են Եվրամիության առաջնորդները, որոնք «անգիտակցաբար զրկում են ԵՄ-ին քրիստոնեական արմատներից»: «Հելլենիզմը թուրքական ցունամիի դեմ» բաժնում խոսվել է, որ երբ էլ Թուրքիան մոտենա Եվրոպային, դա հելլենիզմի համար հղի կլինի անցանկալի հետեւանքներով: «Նույնիսկ արեւմտամետ տրամադրվաած թուրքերի գործունեությունը միշտ դժբախտություն է բերել հելլենիզմին, ինչն այդպես էլ դաս չի եղել հույների համար»,- հայտարարել է պատիարք Քրիստոդուլոսը` ավելացնելով, որ «պատճառը թուրքական ցունամիի կործանարար բնույթն է»: 2004 թվականի դեկտեմբերի 17-ին սկսված «Թուրքիայի հետ Եվրամիության բարեկամության ժամանակաշրջանը մաթեմատիկական ճշգրտությամբ ուժեղ հարված է հասցնելու հելլենիզմին»,- նշել է հույն պատրիարքը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---