Twitter-ում Օբամայի երդման արարողության մասին հիշատակումների հաճախությունը գերազանցել է 2009-ի ռեկորդը

Twitter-ում Օբամայի երդման արարողության մասին հիշատակումների հաճախությունը գերազանցել է 2009-ի ռեկորդը

PanARMENIAN.Net - Twitter-ումԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երդման արարողության մասին հիշատակումների հաճախությունը գերազանցել է 2009-ի ռեկորդը, երկուշաբթի օրը հաղորդել են նախագահի վարչակազմում:

Այն պահին, երբ Օբաման երդվում էր, այդ մասին հաղորդագրությունների թիվը րոպեում հասել է 18 712-ի:

2009-ին Օբամայի երդման ժամանակ րոպեում թվիթերի քանակը կազմում էր 3210:

Մինչ այդ, ընդգծվում է, որ այս տարի արարողությանը ավելի քիչ մարդ է ներկա գտնվել, քան 2009-ին: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---