«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԸ» ՉԵՆ ՎԱՃԱՌՎԵԼ, ԱՅԼ ՀԱՆՁՆՎԵԼ ԵՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

PanARMENIAN.Net - Վերջերս ԶԼՄ-ներով տարածվել է տեղեկատվություն, ըստ որի «Միդլենդ ռեսուրսիս հոլդինգ լիմիթեդ» ընկերությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը վաճառել է ռուսական «ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը կամ նրա դուստր ընկերությանը: Այս մասին PanARMENIAN.Net գործակալությանը տեղեկացրել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի ծառայությունում: Այս ամենը մեկնաբանելու խնդրանքով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դիմել է «Միդլենդ ռեսուրսիս հոլդինգ լիմիթեդ» ընկերության ղեկավարությանը: Ընկերության համաձայն` նա չի վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բաժնետոմսերը, այլ «ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր «Ինտերէներգո» ընկերությանն է հանձնել է միայն ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարման իրավունքը, գործունեությունից շահույթի ստացման եւ ներդրումների իրականացման գործառույթները: Ինչպես նշել են ընկերությունում, վաճառելու դեպքում «Միդլենդ ռեսուրսիս հոլդինգ լիմիթեդը» համաձայնություն ստանալու խնդրանքով կդիմի ՀՀ կառավարությանը եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Միեւնույն ժամանակ տեղեկացվում է, որ Հանձնաժողովը ներկայումս ուսումնասիրում է «Միդլենդ ռեսուրսիս հոլդինգ լիմիթեդ» ընկերության իրականացրած գործողությունների համապատասխանությունը նրա կողմից 2002 թվականին կնքված պայմանագրին, լիցենզիայի պայմաններին եւ ՀՀ օրենսդրությանը: Լրացուցիչ պարզաբանումների համար հանձնաժողովը պատրաստվում է առաջիկա 2 օրվա ընթացքում եւս մեկ հարցում կատարել, եւ ստացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովը կձեռնարկի համապատասխան քայլեր:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---