22 հունվարի 2013 - 11:46 AMT
«Մի լռեք» և «Նոր հայացք, նոր կենսակերպ». Արման Մելիքյանը երկու կարգախոս ունի

ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը ընտրություններում երկու կարգախոս ունի՝ առաջին փուլի համար թեկնածուն ընտրել է «Մի լռեք» կարգախոսը: «Լռությունը փախուստ է իրականությունից: Ես ցանկանուտմ եմ, որ որևէ մեկը չլռի, դա հատկապես մտավորականներին է վերաբերում: Նրանք պետք է լինեն սկզբունքային և հետևողկան: Սակայն դա վերաբերում է բոլորին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա: Հաջորդ փուլի համար Արման Մելիքյանն ընտրել է «Նոր հայացք, նոր կենսակերպ» կարգախոսը:

Արման Մելիքյանը իր քարոզարշավի ընթացքում հիմնականում մամուլի ասուլիսներ է հրավիրելու: Նա ընտրողների հետ պատրաստվում է հանդիպել, սակայն դա, թեկնածուի բնորոշմամբ, չի լինելու քարոզարշավի շրջանակներում: Նա տեղեկացրեց, որ նախընտրական շտաբներ չի ունենալու:

Ընտրվելուց հետո Արման Մելիքյանը նախ վերացնելու է կոռուպցիոն համակարգը: