22 հունվարի 2013 - 14:52 AMT
«Կուկուռուզնիկին» «փոխարինողը». Քաղաքապետարանի պարզաբանումը

Համացանցում այսօր լուսանկարներ են հայտնվել, որտեղ պատկերված է Երիտասարդական պալատին կամ, ինչպես ավելի հայտնի է երևանցիներին, «Կուկուռուզնիկին» «փոխարինողը»:

Թե որտեղից է վերցված նախագիծը և ով է տեղադրել լուսանկարները համացանցում, հայտնի չէ: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանն ասաց, որ իր ունեցած տեղեկություններով, նման նախագիծ Քաղաքաշինական խորհրդում չի ներկայացվել, սակայն հստակ հնարավոր կլինի պատասխանել միայն Քաղաքաշինական խորհուրդ հարցում ուղարկելուց հետո: