5 մարդ է զոհվել Իրաքում ահաբեկչության արդյունքում

5 մարդ է զոհվել Իրաքում ահաբեկչության արդյունքում

PanARMENIAN.Net - Բաղդադից դեպի հարավ գտնվող սահմանային անցակետում հնչած պայթյունից 5 մարդ է զոհվել, հայտնում է «Ինտերֆաքսը», տեղական իշխանությունների վրա հղումով:

Ավտոմեքենայում տեղադրված ռումբի պայթյունից զոհվել է երկու զինվոր և երեք քաղաքացիական անձ, վիրավորվել է 15 մարդ: Լարվածության աճն Իրաքում կապված է երկու խոշոր իսլամական համայնքների՝ շիաների ու սունիների դիմակայության հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---