22 հունվարի 2013 - 16:32 AMT
Ֆիլիպինները մտադիր են դատարանի միջոցով Չինաստանից ետ ստանալ Հարավչինական ծովում գտնվող վիճելի տարածքները

Ֆիլիպինների իշխանությունները մտադիր են դատարանի միջոցով Չինաստանից ետ ստանալ Հարավչինական ծովում գտնվող վիճելի տարածքները, հաղորդում է Associated Press-ը: Նման հայտարարությամբ հունվարի 22-ին հանդես է եկել երկրի ԱԳ նախարար Ալբերտ դել Ռոսարիոն:

Դել Ռոսարիոյի խոսքով, ֆիլիպինյան իշխանությունները սպառել են խաղաղ բանակցություններին ուղղված գրեթե բոլոր քաղաքական և դիվանագիտական միջոցները: Հույսն այժմ ՄԱԿ-ի արբիտրաժի վրա է, որի վերջնագիրը կընդունվի միջազգային հանրության կողմից:

Չինաստանի և Ֆիլիպինների վեճի առարկան Սկարբորո խութի կղզիներն են, ինչպես նաև Սպարտլի արշիպելագը, որը, համարվում է, որ հարուստ է նավթով ու գազով: