22 հունվարի 2013 - 16:55 AMT
Պլատինին պահանջել է վերացնել քաղցկեղային ուռուցքը՝ ֆուտբոլին սպառնացող նախապես պայմանավորված խաղերը

Հռոմում սպորտի մաքրությանը նվիրված կոնֆերանսի ժամանակ ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոն ներկայացրել է Միշել Պլատինիի կոչը՝ ուղղված ֆուտբոլային իշխանություններին և պետական իշխանության մարմիններին: Պլատինին պահանջել է վերացնել քաղցկեղային ուռուցքը՝ ֆուտբոլին սպառնացող նախապես պայմանավորված խաղերը:

Հանցավորության դեմ պայքարում կօգնի ոչ միայն Ինտերպոլը, այլև ՈւԵՖԱ-ի «հատուկ նշանակության ջոկատը»՝ հատուկ խումբ, որը զբաղվում է եվրոպական առաջնությունների մոնիթորինգով: «Եթե նախքան հանդիպումները իմանանք խաղի արդյունքերը, պետք է կանգ առնենք և չայցելենք մարզադաշտեր: Մտադիր ենք կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ խաբեբաների դեմ պայքարելու համար»,-նշել է Պլատինին: