22 հունվարի 2013 - 17:46 AMT
Իրաքում մի շարք ահաբեկչությունների արդյունքում զոհվել է առնվազն 15, վիրավորվել՝ ավելի քան 50 մարդ

Իրաքում մի շարք ահաբեկչությունների արդյունքում զոհվել է առնվազն 15, վիրավորվել՝ ավելի քան 50 մարդ: Այս մասին հունվարի 22-ին հայտարարել են տեղի օրինապահ մարմինների ներկայացուցչները, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաղդադից 25կմ հեռավորությամբ տեղակայված ռազմաբազայի ՀԱԿ-ի մոտ պայթել էր ականավորված ավտոմեքենա: Պայթյունի արդյունքում զոհվել էին 2 զինծառայողներ և երեք խաղաղ բնակիչներ:

Եվս մեկ պայթյուն է որոտացել Բաղդադի հյուսիս-արևմուտքում, ինչի արդյունքում սպանվել է 4 մարդ: Մանրամասները ճշտվում են: