22 հունվարի 2013 - 18:06 AMT
Մանչեսթերի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են Ուիլյամ Բլեյքի հարյուրավոր գրավյուրներ

Մասաչուսեթսի համալսարանի մի խումբ հետազոտողներ հայտնաբերել են Ուիլյամ Բլեյքի հարյուրավոր գրավյուրներ և նկարներ: Համալսարանի գտածոյի մասին հաղորդվում է վերջինիս կայքում, փոխանցում է lenta.ru-ն:

Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ համալսարանի գրադարանում գրքերի մի ամբողջ խումբ նկարազարդվել է Բլեյքի կողմից: The Independent-ի տվյալներով, գրքերի թվում հայտնաբերվել են մոտ 350 փորագրություններ, որոնց հեղինակը Բլեյքն է: Ուիլյամ Բլեյքը, ում ազդեցությունը արևմտյան մշակույթի վրա ամբողջությամբ գնահավել է միայն 20-րդ դարում, փորագրություն է սովորել 7 տարեկան հասակից: Գեղարվեստական կրթությունը նա ստացել է Թագավորական Ակադեմիայում: