22 հունվարի 2013 - 18:05 AMT
Աղբյուրը ՌԴ ԱԳՆ-ում. Մոսկվան չի առաջարկել Ֆրանսիային աջակցել նրա զորքերի տեղափոխմանը Մալի

Այն պնդումները, թե Մոսկվան առաջարկել է Ֆրանսիային աջակցել նրա զորքերի տեղափոխմանը Մալի, չեն համապատասխանում իրականությանը, հայտնում է «Ինտերֆաքը» ՌԴ ԱԳՆ աղբյուրի վրա հղումով:

«Վերջին օրերին մի շարք ԶԼՄ-ներում տեղեկատվություն հայտնվեց, Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի վրա հղումով, որ Ռուսաստանն առաջարկել է Փարիզին իր աջակցությունը Մալի նրա զորքերը տեղափոխելու հարցում: Սակայն, ինչպես հայտնի դարձավ, պատկերն այլ է»,-ասել է դիվանագիտական աղբյուրը:

Նա պարզաբանել է, որ «Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում Ֆաբիուսը հետաքրքրվել է միայն, թե կարող է արդյոք ռուսական կողմը տրանսպորտով աջակցել Մալիում Աֆրիկյան երկրների առաքելության համար բեռների փոխադրման հարցում: