22 հունվարի 2013 - 18:16 AMT
Հայտնի են գերմանացի թենիսիստների անունները, որոնք Դևիսի գավաթում կխաղան Արգենտինայի դեմ

Ինչպես ասվում է Դևիսի գավաթի Facebook-յան էջում, Գերմանիայի հավաքականը Արգենտինայի դեմ խաղում հանդես կգա հետևյալ կազմով. Ֆիլիպ Կոլչրեիբեր, Ֆլորան Մայեր, Տոբիաս Կամկե և Քրիսթոֆեր Կաս:

Արգենտինայի և Գերմանիայի միջև Դևիսի գավաթի առաջին փուլի խաղը կկայանա փետրվարի 1-3 Բուենոս Այրեսում: Ավելի վաղ արգենտինացիների ավագ Մարտին Հայտեն հայտարարել էր, որ հավաքականի կազմում հանդես կգան Դավիթ Նալբանդյանը, Խուան Մոնակոն, Կառլոս Բեռլոկը և Օրասիո Զեբալլոսը:

Ամենայն հավանականությամբ, մենախաղում հանդես կգան Մոնակոն և Բեռլոկը, զուգախաղում՝ Նալբանդյանն ու Զեբալլոսը: