22 հունվարի 2013 - 18:31 AMT
Թալիբները բրիտանացի արքայազն Հարրիին մեղադրել են վախկոտության մեջ

Աֆղան թալիբները բրիտանացի արքայազն Հարրիին մեղադրել են վախկոտության մեջ: Վերջինս գրոհայինների դեմ պայքարը համեմատել էր համակարգչային խաղի հետ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Աֆղանստանում 4 ամիսներ տևած ծառայության վերջին օրը տված հարցազրույցում արքայազնը հաղորդել է, որ լինելով ռազմական ուղղաթիռի երկրորդ օդաչու, մասնակցել է ռազմական գործողություններին:

Նա ընդգծել է նաև, որ նպատակակետերը հաջող խոցել իրեն օգնում են համակարգչային խաղերը: