22 հունվարի 2013 - 18:34 AMT
ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը չի բացառում նոր շփումները Սիրիայի ընդդիմության հետ

Ռուսաստանը չի բացառում նոր շփումները Սիրիայի ընդդիմության հետ, այդ թվում նոր ներկայացուցիչների, որոնց հետ նախկինում հանդիպումներ չեն եղել, հայտարարել է ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Անշուշտ, մենք Մոսկվայում սպասում ենք տարբեր խմբավորումների ներկայացուցիչներին, նրանք յուրօրինակ բաց հրավեր ունեն»,-հայտարարել է ԱԳՆ փոխղեկավարը:

Ըստ Բոգդանովի, սիրիական ընդդիմության հաղթելու շանսերը մշուշոտ են: