22 հունվարի 2013 - 19:26 AMT
«Զենիթի» հետ խաղում Հենրիխ Մխիթարյանը դուբլի հեղինակ է դարձել

Հունվարի 22-ին Դոնեցկի «Շախտյորը» ԱՄԷ-ում ընկերական խաղ է անցկացրել Պետերբուրգի «Զենիթի» հետ:

Առաջինը հաշիվը բացել են ուկրաինական թիմի ֆուտբոլիստները: 2-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը ստացել է գնդակը, ինչից հետո դարձել է գոլի հեղինակ: Սակայն «Զենիթի» ֆուտբոլիստներին հաջողվել է 34-րդ րոպեին հավասարեցնել հաշիվը: 5 րոպե անց Մխիթարյանը դուբլ է ձևակերպել՝ միայնակ դուրս գալով դարպասապահի դեմ:

Երկրորդ խաղակեսում ավելի ակտիվ էին «Շախտյորի» ֆուտբոլիստները, ում հաջողվել է դարպասը գրավել նաև 3-րդ անգամ: Գոլի հեղինակ է դարձել Էդուարդո դա Սիլվան:

Խաղն ավարտվել է 3:1 հաշվով՝ հօգուտ «Շախտյորի»: