Էրդողան. Թուրքիան խոչընդոտներ չի ստեղծի այն ապստամբ-քրդերի համար, ովքեր կորոշեն լքել երկիրը

Էրդողան. Թուրքիան խոչընդոտներ չի ստեղծի այն ապստամբ-քրդերի համար, ովքեր կորոշեն լքել երկիրը

PanARMENIAN.Net - Անկարայում մտադիր են կարգավորել քուրդ-ապստամբների հետ հակամարտությունը՝ միևնույն ժամանակ խոչընդոտներ չստեղծելով նրանց համար, ովքեր կորոշենն հեռանալ Թուրքիայից, երեքշաբթի օրը հայտարարել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

«Եթե չեք ցանկանում ապրել այս երկրում, ապա կարողեք հեռանալ ցանկացած այլ երկիր: Մենք դա երաշխավորում ենք»,- քուրդ ապստամբներին է դիմել վարչապետը՝ հերթական անգամ կոչ անելով վայր դնել զենքը:

Նախորդ շաբաթ թուրք վարչապետը հայտարարել էր, որ թուրքական բանակը կշարունակի պայքարել քուրդ ապստամբների դեմ այնքան ժամանակ, քանի դեռ նրանք վայր չեն դրել զենքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---