«Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանը կներկայացնի Գոռ Սուջյանը

«Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանը կներկայացնի Գոռ Սուջյանը

PanARMENIAN.Net - «Եվրատեսլի 2013»-ում Հայաստանը կներկայացնի «Դորիանս» ռոք խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը: Այդ մասին հայտարարվեց Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվականի» ուղիղ եթերում:

Ավելի վաղ համացանցում տեղեկություն էր տարածվել, որ հենց «Դորիանս»-ի մեներգիչն է ներկայացնելու մեր երկիրը, սակայն Սուջյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր լուրը:

Նշենք, որ հայաստանյան ներկայացուցչին ներքին ընտրությամբ ընտրել է Հանրային հեռուստաընկերության հատուկ հանձնաժողովը: «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթը կանցկացվի մայիսի 14-18-ը՝ Շվեդիայի Մալմո քաղաքում:

Երգը, որը Սուջյանը կկատարաի մրցույթին, կընտրվի sms-քվեարկությամբ ու մարտի 2-ին կհայտարարվի Հանրայինի ուղիղ եթերում: Երգերի հայտերն ընդունվում են հունվարի 22-ից մինչև փետրվարի 20-ը:Դրա տևողությունը չպետք է գերազանցի 3 րոպեն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---