Հացադուլը սպառնում է թեկնածուներին կամ թեկնածուները սպառնում են հացադուլով

Հացադուլը սպառնում է թեկնածուներին կամ թեկնածուները սպառնում են հացադուլով

PanARMENIAN.Net - Վերջին երկու օրվա ընթացքում ՀՀ նախագահի թեկնածուների հայտարարություններում ամենաշատը հնչած բառերից մեկը հացադուլն է: Նրանցից երկուսը հացադուլն իրենց մաշկի վրա արդեն հասցրել են զգալ, մի մասն էլ ետ չմնալու, կամ, գուցե, ի սրտե ցանկություն են հայտնել հացադուլի նստել:

Առաջին հացադուլավորը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էր, ով այժմ նախագահի թեկնածու է: Նա հացադուլի էր նստել երկու տարի առաջ:

Այժմ պայքարի այս տարբերակը ակտուալ դարձրեց ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Նա հայտարարեց, որ կամ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը չի մասնակցելու ընտրապայքարին, կամ ինքը հացադուլ է անելու: Անդրիաս Ղուկասյանը հացադուլը սկսեց քարոզարշավի առաջին օրը, իսկ արդեն երկրորդ օրը նրան միանալու ցանկություն հայտնեց Պարույր Հայրիկյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանն, ով շատ լավ գիտի, թե ինչ է նշանակում հացադուլ անել, երեկ այցելեց Անդրիաս Ղուկասյանին և հորդորեց դադարեցնել հացադուլը:

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ հացադուլի գնալով Անդրիաս Ղուկասյանը բավական համարձակ քայլ է անում: «Չեմ կիսում Ղուկասյանի կարծիքը, թե այս ընտրությունները պետք է բոյկոտել: Չնայած նա պահանջում է, որ գործող նախագահը չմասնակցի»,- նկատեց Խուրշուդյանը:

Ինչ վերաբերում է նախագահի մեկ այլ թեկնածու Արամ Հարությունյանի հայտարարությանը, որ ինքը ևս պատրաստվում է հացադուլ անել և բոլորին առաջարկում է հանել թեկնածությունը, միայնակ թողնել գործող նախագահին, ապա Հովսեփ Խուրշուդյանը նկատեց. «Այսինքն, նա կոնտր հայտարարություն է անում: Այս դեպքում, կարծում եմ` նպատակները հասկանալի են և բացատրության կարիք չկա»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---