ՍԿՍՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԱՅՑԸ ՎՐԱՍՏԱՆ

PanARMENIAN.Net - Հուլիսի 21-ին եռօրյա պաշտոնական այցով Վրաստան է ժամանելու Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: Այցի շրջանակներում Ա. Հովսեփյանը հանդիպում կունենա Վրաստանի գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլիի հետ: Կողմերը կստորագրեն համագործակցության մասին հուշագիր: Ենթադրվում է նաեւ, որ Հայաստանի գլխավոր դատախազը կայցելի ինչպես Վրաստանի մայրաքաղաքում, այնպես էլ մի շարք տարածաշրջաններում նոր վերանորոգված դատախազությանշենքերը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---