«Ժողովուրդ». ԲՀԿ-ականների «անհատական դիրքորոշումը». Նրանք ուղեկցում են Սերժ Սարգսյանին

«Ժողովուրդ». ԲՀԿ-ականների «անհատական դիրքորոշումը». Նրանք ուղեկցում են Սերժ Սարգսյանին

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ նախագահի Հանրապետական կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանի սյունիքյան եռօրյա քարոզարշավին մասնակցում են նաև այլընտրանքային համարվող կուսակցության` «Բարգավաճ Հայաստանի»խորհրդի անդամներ»:

«Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատել է, որ Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավին մասնակցում է նաև հրազդանցի նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Մխիթար Հարությունյանը: Բայց նա Սյունիք է մեկնել ոչ թե ԲՀԿ-ի, այլ «Երկրապահ» կամավորականների միության վարչության որոշմամբ: Թերթը նկատում է, որ Մխիթար Հարությունյանը միակ ԲՀԿ-ականը չէ, որ «անհատական դիրքորոշում» է արտահայտում: Նա ևս, ինչպես Սիսիանի, Գյումրու քաղաքապետերը, շեղվելով կուսակցության կայացրած դիրքորոշումից, բացահայտ սատարում է Սերժ Սարգսյանին: Ընդ որում, ինչպես նշել է Սամվել Բալասանյանը, նրանք բոլորն էլ իրենց դիրքորոշման մասին տեղեկացրել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---