23 հունվարի 2013 - 09:53 AMT
2012-ին Google-ի մաքուր շահույթն աճել է 10.2 տոկոսով` կազմելով 10.74 մլրդ դոլար

Ամերիկյան Google Inc. ինտերնետ ընկերության մաքուր շահույթը 2012-ին աճել է 10.2 տոկոսով և կազմել 10.74 մլրդ դոլար 2011-ի 9.74 մլրդ դոլարի համեմատ: Նման տվյալներ են ներկայացվել Google հաշվետվությունում` հրապարակված հունվարի 23-ին ԱՄՆ-ում: Անցած տարի ընկերության հասույթն ավելացել է 32.3 տոկոսով` մինչև 50.17 մլրդ դոլար նախանցած տարվա 37.91 մլրդ դոլարի փոխարեն:

Google Inc.-ի մաքուր շահույթը 2012-ի 4-րդ եռամսյակում աճել է 6,6 տոկոսով անցած տարվա նույն շրջանի ցուցանիշի համեմատ և կազմել 2,89 մլրդ դոլար: 2011-ի 4-րդ եռամյսակում ընկերության մաքուր շահույթը կազմել է 2,71 մլրդ դոլար: